воскресенье, 16 июня 2013 г.

Հավատալ է պետք

Երեխաների պաշտպանության օրը համացանցում տարածվեց մի տղայի՝ Հովհաննեսի անկեղծ հարցազրույցը: Երեխան ուզում էր հանդիպել երկրի նախագահին և իր առօրյա հոգսերի ու կենցաղի մասին պատմել: Այս տեսանյութի տակ հայտնվեցին  մեր ազգին բնորոշ կեղծ ու ճղճիմ մեկնաբանություններ, որոնք միայն հիշեցնում են մարդ արարածի անզորությունը և բարդ ու գրագետ խոսելու կարողությունը:
Բայց, լավ է, որ այդպիսի մարդկանց շարքում էի ես, իմ ընկերներից շատերը, Էկոհայրենագիտական ակումբը, Լուսինեն: Մենք այն մարդիկ էինք, ովքեր գործը գերադասեցին  խոսքին և հավաքեցին իրենց ունեցածը՝ ուտելիք, հագուստ, խաղալիքներ ու գնացին Հովհաննեսին այցելության: Բացի նյութական աջակցությունից լուծեցինք ընտանիքի <<Փարոս>> -ից օգտվելու հարցը:
Ու այսօր, էլ այս հոդվածը : Եվս մեկ գործ, ևս մեկ քայլ դեպի նման ընտանքիները: Անկեղծ շնորհակալ եմ պարոն Աշոտյանից նման քայլի համար ( անկախ իմ քաղաքական հայացքներից ու կուսակցական կողմնորոշումից): Շնորհակալություն, որ մեր մեր շարքերը ավելանում են:

Комментариев нет:

Отправить комментарий