воскресенье, 28 августа 2016 г.

Միասնությունը ուժ է...

Իր ամբողջ կյանքի ընթացքում, հենց մանկուց սկսած, մարդը ճանաչում է, թե ինչ է լավը և վատը,չարն ու բարին: Բարությունը ուժի, այլ ոչ թե թուլության նշան է: Ուժեղ մարդը դրսևորում է մեծահոգություն, մեծ բարություն: Բարության ամենաբարձր աստիճանը դա, երբ մարդը ոչ մի անձնական նպատակ չի հետապնդում, չի սպասում ո՛չ պարգևատրման, ո՛չ էլ շնորհակալության, այլ բարություն է անում ներքին պահանջմունքով, որովհետև այլ կերպ չի կարող լինել:
«Բարի կամքդ» նախաձեռնողների խումբը բազմիցս է ցուցաբերել բարության իր ներքին պահանջմունքը: Կարևոր է ոչ միայն նյութական աջակցությունը, այլև մարդկային պարզ շփումը, ընկերությունը:

среда, 24 августа 2016 г.

Կյանքը ապրիլյան պատերազմից հետո

Ինչպես բազմիցս ենք փաստել, «Բարի կամքդ» նախաձեռնության աշխարհագրությունը ընդարձակ է: Մեր նախաձեռնությունը համակիրներ ունի նաև Մերձմոսկովյան Իստռա քաղաքում` ի դեմս Հայ համայնքի ղեկավար Կարուշ Մխիթարյանի և Արթուր Սուքիասյանի: Իստա քաղաքի հայկական համայնքը գումար է հավաքել ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայողներից մեկի բուժման համար:Այսպիսով, մեր նպատակն էր գտնել ապրիլյան պատերազմում վիրավորված, ժամկետային զինծառայողի, ով բացի առողջական խնդիրներից ուներ նաև սոցիալական աջակցության կարիք:Երկար փնտրտուքներից հետո, ընտրեցինք 19 ամյա Հայկ Թորոսյանին: Հայկն ընտանիքի ավագ զավակն է, քույրը 17տարեկան է, եղբայրը դպրոցական (15 տարեկան): Ընտանիքի միակ աշխատողը հայրն է:Հայկը ապրիլյան պատերազմի օրերին ընդամենը երկու ամսվա զորակոչիկ էր՝ առաջին վիրավորներից: Բեկորը անցել էր ունքերի մեջտեղով, խոցել աջ կիսագունդը և կանգ առել ծոծրակի հատվածում:

воскресенье, 14 февраля 2016 г.

blognews.am-ի անդրադարձը «Բարի կամքդ» նախաձեռնության հերթական բարեգործական այցին։

Նախաձեռնության հիմնադիր Դավիթ Ավետիսյանը նշեց, որ նախաձեռնությունը գործում է մոտ 3 տարի։ «Համացանցի միջոցով իմացանք այս ընտանիքի մասին, այցելեցինք, որպեսզի համոզվենք, որ իսկապես օգնության կարիք ունեն ու կանգնեցինք էսպիսի սարսափելի իրավիճակի առջև, տանիքից ամբողջությամբ կաթում էր, վերանորոգեցինք։ Խնդիր ունեն նաև էլեկտրաէներգիայի հետ, լույսի առանձին գիծ չունեն, կփորձենք դա էլ լուծել»,- ասաց նա ու հավելեց, որ իրենց սկզբունքն է կապ պահել այն ընտանիքի հետ, որին այցելել են, որպեսզի տեսնեն, թե էլ ինչով կարող են օգնել։ «Կփորձենք օգնել նաև Ալբերտին՝ առողջական խնդիրները լուծելու համար, հետագայում՝ Ռոզային աշխատանքի տեղավորելու հարցում»,- նշեց նա։

Բարեգործական այց Ալբերտի ընտանիքին 13 02 2016


суббота, 13 февраля 2016 г.

Բարեգործական այց Ալբերտի ընտանիք

«Բարի կամքդ» նախաձեռնության հերթական բարեգործական այցը։
Այն պահն է,որ խոսքերն ավելորդ են։ Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես կանխորոշված էր։
Ալբերտի տնակի տանիքը այլևս չի կաթի,այն վերանորոգված է,հագուստ,սնունդ,կենցաղային պարագաներ,անհրաժեշտ իրեր։
Փոքրիկները այնպես էին ուրախանում,կարծես հասկանում էին ինչ է կատարվում։Տատիկը անընդհատ շնորհակալություն էր հայտնում՝ իրենց համար մեկ խնդիրը տանիքն էր,որը ցանցի էր նման կաթում էր,տունը լցվում էր ջրով, թրջվում էր փոքրիկների մահճակալների մեջ։ Այժմ ունեն նոր տանիք և անձրևը այլևս վտանգավոր չէ նրանց համար։Ալբերտը ՝ ընտանիքի հայրը, աչքերն անընդհատ կախում էր,չգիտեր ինչ ասեր,որ կողմ գնար,շնորհակալ էր,որ կան մարդիկ,ովքեր մի քանի ժամում իրենց տունը ուրախությամբ լցրեցին։

вторник, 31 марта 2015 г.

Անժելա Մելքոնյան. ինձնից բախտավոր կին չկա աշխարհում



Մելքոնյանների ընտանիքում ժամ առ ժամ սպասում են իրենց 13 -րդ զավակի լույս աշխարհ գալուն: Այսօր ես հեռախոսազրույց ունեցա ընտանիքի ավագ որդու՝ Ազգային Բանակի Զինվոր Բաղդասար Մելքոնյանի հետ: Ես նրան հանդիպել էի ուղիղ մեկ տարի առաջ: Զրուցել էինք….նա օրինակելի զինվոր է , գերազանցիկ…Հրամանատարները նրա մասին հիացմունքով են խոսում….Մեկ տարի առաջ զինվորը առողջական խնդիրներ ուներ…քիչ առաջ Բաղդասարը պատմեց, որ երկու անգամ վիրահատվել է ՊՆ կենտրոնական հոսպիտալում և հիմա իրեն շատ լավ է զգում….

воскресенье, 29 марта 2015 г.

Այս ցուցահանդեսը հայ ժողովրդի վերածնունդի խորհուրդն ուներ

Մարտի 28-ի երեկոյան Աբովյան փողոցը սովորականից առավել մարդաշատ էր: Մթնոլորտը լցված էր բարությամբ: Առիթը մեկն էր ու շատ կարևոր: «Բարի կամքդ» նախաձեռնության և Ռուսաստանի ու ՅՈՒՆԵՍԿՈ-ի նկարիչների միության անդամ Ասյա Հակոբյանի նկարների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին:
Ցուցահանդեսի բացումն անց էր կացվում Մեգերյան կարպետ խանութ-սրահում: Մեզանից յուրաքանչյուրի համար մեծ պատասխանատվություն էր ցուցահանդեսի կազմակերպումը, քանզի այն իր մեջ կրում էր հայ ժողովրդի վերածունդի խորհուրդը՝ ժողովրդի, ով հարյուր տարի առաջ գազանաբար ջարդվեց, բայց շարունակում է ապրել հայոց հողի վրա: