Բարեգործության օրը՝ մարտի 3-ին, հենց նրանց տուն ենք գնալու, փոձելու ենք ինչով որ հնարավոր է աջակցել Աննային ու իր ընտանիքին:
Երևանում շատ կան անապահով ընտանիքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մի պատմություն, մի խնդիր:«Բարի կամքդ» նախաձեռնող խմբով կազմակերպում ենք այացելություններ այդպիսի ընտանիքների որպեսզի ծանոթանանք նրանց սոցիալական պայմաններին,խնդիրներին, որ մեր ուժերի ներածի չափով օգնություն ցուցաբերենք նրանց:
Երևանում շատ կան անապահով ընտանիքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մի պատմություն, մի խնդիր:«Բարի կամքդ» նախաձեռնող խմբով կազմակերպում ենք այացելություններ այդպիսի ընտանիքների որպեսզի ծանոթանանք նրանց սոցիալական պայմաններին,խնդիրներին, որ մեր ուժերի ներածի չափով օգնություն ցուցաբերենք նրանց:
Այսօր այցելեցինք
Արցախի նրբանցքում ապրող մի մեծ ընտանիքի: Թվում է սովորական ընտանիք, առօրյա հոգսեր,
բայց, մեզ մի հուզիչ պատմություն էր սպասվում:
Ընտանիքի հայրը (1964թ.) վթարի
է ենթարկվել, երկրորդ կարգի հաշմանդամ է: Ողջ հոգսը կինն է հոգում՝ Աննան (1967
թ): Նա ունի հինգ երեխա՝ երեք աղջիկ(1986,1988,
1998 թթ.), երկու տղա(1990,
1995թթ.), թոռներ: Մեծ տղան ամուսնացած է,կնոջ տանն են ապրում երեխայի հետ,
փոքր տղան հայոց բանակի զինվոր է, մեծ աղջիկն ունի երեք երեխա, կյանքն այդքան էլ լավ
չի դասավորվել՝ ամուսինը լքել է և երեք փոքր երեխաների (2004, 2005, 2014թթ)
հետ այժմ մոր հետ է ապրում: Մոր խնամքի տակ են նաև մյուս երկու աղջիկները, մեկն անչափահաս
է և հաշմանդամ:
Ընտանիքն ապրում է վթարային շենքում՝ հանրակացարանում:
Աննային հարցրեցինք, թե ո՞րն է նրա համար մեկ խնդիրը, որը մտահոգում
է նրան, ի՞նչ կարիք ունի կինը, ով այդքան մեծ ընտանիքի հոգսն իր ուսերին է վերցրել:
Աննան, ասաց, որ մի բան է նրան շատ մտահոգում, որի մասին ուզում է անպայման մեզ հետ
կիսվել:
Այսօր փոքրիկ Ալենը (մայրը նրան Հակոբ է անվանել, բայց Աննայի ընտանիքը նրան Ալեն է ասում) այս մեծ
ընտանիքի վերցերորդ երեխան է: Աննայի
միակ մտահոգությունը Ալենի որդեգրումն է: «Ճիշտ է, լավ պայմաններում չենք ապրում(երեք անչափահաս թռներս էլ են ինձ հետ ապրում), կոմունալ
խնդիրներ ունենք, բայց ավելի վատ պայմաններում եմ պահել մյուս երեխաներիս, փառք Աստծո,
առողջ են: Լավ եմ պահել, ոչինչից չեմ ամաչել ու երեխաներիս համար փորձել եմ ամեն ինչ
անել, որ սոված չմնան: Չնայած,
որ տան ողջ հոգսը ես եմ հոգում, հինգ երեխայի կողքին վեցերորդը չի խանգարի: Ալենին
էլ իմ երեխաներից չեմ տարբերում, մանկատուն չեմ թողնի տանեն,- ասում էր Աննան մեզ հետ
զրույցում, նաև ավելացրերց,
- որ երբ ասեցիք գալիս ենք ծանոթանանք , շատ էի վախենում, մտածում էի եկել եք տանեք
երեխային մանկատուն, սիրտս թրթռում էր, աղջիկս լաց էր լինում, բայց հետո հասկացա, որ
չէ, ձեզ Աստված է ուղարկել, որ դուք ինձ կօգնենք երեխայի օրինական մայրը դառնալ»:
Ահա այսպիսի հուզիչ պատմության ականատես եղանք::
Shat huzich patmutyun......uraxali e vor kan espisi mardik!!!!
ОтветитьУдалитьՄենք շատ տպավորված էինք։
ОтветитьУдалитьԵթե անհաջող փորձել եք հղիանալ, մի կորցրեք հույսը. կան լուծումներ, որոնք իսկապես աշխատում են։
ОтветитьУдалитьԵս անձամբ խորհուրդ եմ տալիս բժիշկ Դոնին։ Նա կատարում է հզոր բեղմնավորման ծեսեր, որոնք օգնել են շատ կանանց հղիանալ ընդամենը 4-6 շաբաթվա ընթացքում, նույնիսկ նրանց, ովքեր լուրջ բեղմնավորման խնդիրների առջև էին կանգնած։
Ես սա պարզապես չեմ ասում. ես կենդանի վկա եմ։ Երկար ժամանակ պայքարելուց հետո ես վերջապես ստացա իմ դրական արդյունքը, և դա ամբողջությամբ փոխեց իմ կյանքը։
Նա նաև օգնել է բազմաթիվ կանանց ամբողջ Ռումինիայում, այդ թվում՝ Բուխարեստում, որոնք այժմ երջանիկ հղի են կամ արդեն մայրեր են։
Նրա WhatsApp-ը. +2347041196471
dawnacuna314@gmail.com