Հայաստանը աշխարհի այն երկրներից է,որտեղ բնակչությունը գտնվում
է պարզ վերարտադրության փուլում: Ընտանիքներում երեխաների թիվը չի գերազանցում երկուսը:Ծնողները խուսափում են
շատ երեխաներ ունենալուց,
քանի որ հարկավոր է ապահովել այդ երեխաների կայուն սոցիալական վիճակ:Բայց կան այնպիսի
ընտանիքներ էլ, որոնք ուզում են իրենց գերդաստանը մեծ լինի, շարունակվի հայոց գենը: Այդպիսի բազմազավակ
մի ընտանիքի
հայր է Էդուարդը: Հայր, մայր, ութսունամյա
տատիկ և 14 երեխա:Մեծ տղան
արդեն վերադարձել է ծառայությունից մյուսը հայոց բանակի զինվոր է, ու դեռ յոթ զավակ էլ կան, որոնք դառնալու են անկախ Հայաստանի
զինվորներ: Նրանք ապրում են շատ համեստ կյանքով՝ վթարային երկսենյականոց բնակարանում աշխատում
են ինչքան կարողանում են, բայց ընտանիքը մեծ է, ծախսը՝ շատ:
Հարգելի՛ ընկերներ, բարեկամներ կամ ուղղակի մարդիկ, ովքեր հիմա կարդում են այս տողերը,կո՛չ եմ անում ձեզ միանալ «Բարի կամքին» ու
ձեր լուման ունենալ Էդուարդի ընտանիքին օգնելու բարեգործական ակցիային:
Միացե՛ք մեր բարեգործությանը՝ ընտանիքին անհրաժեշտ ինչով որ
կկարողանք օգնեք՝ հագուստ, սնունդ, խաղալիք, գրենական պիտույքներ, տեխնիկա: Ձեր օգնությունը
այս ընտանիքի համար կլինի շատ կարևոր:
Ցուցաբերե՛ք Բարի կամք
Ցանկացած արձագանք
ողջունելի է,զանգահարեք 096 99 99 98 համարին,Դավիթ Ավետիսյան
Комментариев нет:
Отправить комментарий