Ամիսներ առաջ ռուսաստանաբնակ նկարչուհի Ասյա Հակոբյանը առաջարկեց կազմակերպել իր նկարների բարեգործական ցուցահանդես վաճառքը, որից ստացված հասույթը նա կտրամադրի մեզ՝«Բարի կամքդ » նախաձեռնությանը և մենք այդ գումարով կկարողանանք օգնել անապահով և առողջական խնդիրներ ունոցող երեխաներին:
Լավ է, երբ խոսքը գործ է դառնում, ինչն եղավ երեկ: «Մեգերյան կարպետ» սրահում ցուցադրվում էին Ասյաի նկարները: Ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի, տարբեր կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, ընկերներ հարազատներ: Սա այն աներևակայելի օրերից մեկն էր, որից սպասումներդ մեկ շատ են, մեկ քիչ, ու չգիտես ինչ է լինելու:
Ահա և կայացավ բարեգործական ցուցահանդեսը-վաճառքը, կայացավ բառիս բուն իմաստով: Ներկաների ոգևորությունը, արտահայտվեց այնպես, ինչպես սպասում էինք: Շուտով արդեն կլսեք մեր նոր բարեգործության մասին, որը իրականացնելու ենք հենց ցուցահանդես վաճառքից ստացված հասույթից: Շնորհակալություն բոլոր բոլորին, և հատկապես Ասյային, որ մեզ բոլորիս հավաքեց անչափ կարևոր առաքելության շուրջ:
Комментариев нет:
Отправить комментарий