среда, 27 августа 2014 г.

Եկեք Ice Bucket Challenge -ին միանանք չխեղաթյուրելով բուն նպատակը

Ice Bucket Challenge բարեգործական ակցիան մեր երկրի դեռահասների թեթև ձեռքով վերածվեց համացանցային վարդավառի: Այն ինչ ֆլեշմոբը ուղղված էր կողային ամինտրոֆիկ սկլերոզ հիվանության մասին տեղեկության տարծմանը,հիվանդության հետազոտությանը,բուժմանը: Ընկերությունը կազմակերպել էր ֆլեշմոբ,որի ժամանակ մարդիկ պետք է իրենց ջրեին սառցե ջրով և 10 դոլլար փոխանցեին բարեգործական ֆոնդին,իսկ ովքեր հրաժարվում էին ջրից, փոխանցում էին 100 դոլլար: Արդյունքում բավականին մեծ գումար հավաքվեց,որը ծառայեց իր նպատակին:
Ֆլեշմոբը այս օրերին լայն տարածում է գտել նաև Հայաստանում,սակայն մեր երկրում ամեն ինչ խեղաթյուրվելու հրաշալի ունակություն ունի և բարեգործական լուրջ ֆլեշմոբը վերածվեց զվարճանքի:



Եկեք միանանք ակցիային և գումար նվիրաբերենք Դավիթի ապաքինմանը: Սեպտեմբերի մեկին հաշված օրեր են մնացել, իսկ տղայի առողջական վիճակը դեռ անկայուն է: Եկեք համացանցային վարդավառը մի կողմ դնենք և իրական բարեգործություն անենք:


Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց մեծահոգությունը ցուցաբերել և օգնել պատանուն, կարող են իրենց փոխանցումները կատարել HSBC բանկում Դավիթի համար բացված են հաշվեհամարներին`
   
     005-003504-001` ՀՀ դրամ
     005-003504-101` ԱՄՆ դոլար
     005-003504-102` ռուբլի
     ստացող` Գոհար Դանիելյան:
   
     Ինչպես նաև կարող եք զանգահարել (096) 611-417 հեռախոսահամարին:
Մանրամասները կարող եք կարդալ այստեղ.

Комментариев нет:

Отправить комментарий