Այսօր բարության միջազգային օրն էր: Աշխարհի տարբեր երկրներում
այս օրը մարդիկ իրար ծաղիկներ են նվիրում, հուշանվերներ են տալիս անծանոթներին, բարի գործեր են կատարում՝ լցնելով միմյանց կյանքը բարությամբ:
«Բարի կամքդ», ինչպես նախապես հայտարարել էր, բարեգործական այց կատարեց Գոհարին, ով ունի երկու փոքրիկ աղջիկ՝ Մարիամն(2003թ) ու Մանեն(2011թ): Գոհարն ապրում
է միայնակ, աշխատել չի կարողանում, քանի որ չունի գրանցում և այդ պատճառով էլ Մանեն
մանկապարտեզ չի կարող գնալ:Այնուամենայնիվ նա ամեն ինչ անում է, որպեսզի հոգա ընտանիքի հանապազօրյա հոգսը:
Երեխաներին նվիրեցինք հագուստներ, գրենական պիտույքներ,խաղալիքներ,
ինչպես նաև անհրաժեշտ սննդամթերք, կենցաղային իրեր, հիգիենայի պարագաներ:
Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ են…
Комментариев нет:
Отправить комментарий