вторник, 2 декабря 2014 г.

Մեր փոստից

Օրեր առաջ,երբ այցելեցինք Ալլային, ում երկու երեխաները ունեին ՄՈՒԿ հիվանդությունը և մեր էջում օգնության դիմումով հայտարարություն գրեցինք, մեզ գրեց մի կին, ով իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու: Եվ հիմա ուզում  ենք ձեզ ներկայացնել մեր էջի համակիր կնոջ նամակը և շնորհակալություն հայտնել նրան, որ խնդրին մոտեցավ մեծ պատասխանատվությամբ։

«Բարև ձեզ, երեկ այցելեցի Ալլայի ընտանիքին։ Շատ տպավորված եմ տանը իշխող մթնոլորտից, այնտեղ կար սեր և ջերմություն,որը շատ կարևոր է երեխաների զարգացման համար։Շատ ուրախ եմ,որ կան այսպիսի ծնողներ։Աղջկա մոտ լոգոպետական խնդիր չկար,բայց տղայի մոտ առկա է լոգոնեվրոզ(կակազություն),որը ոչ  միայն լոգոպետական է, այլև հոգեբանական։
Ես շաբաթը երեք օր կայցելեմ իրենց, երկու օր էլ՝ հոգեբանը։Այս երեխաներին հարկավոր է ինտեգրել մեր հասարակության մեջ,քանի որ այդ խնդիրը կա։ Ամսի 5-ին ինձ հետ տանելու եմ նաև «Տաթև» զարգացման  կենտրոնի ՄՈւԿ- ով հիվանդ երեխաներին նվերներ բաժանելու,որպեսզի ընկալեն,որ իրենք նույնպես նորմալ մարդիկ են և կարող են մեզ հետ մասնակցել ամեն ինչի։
Կիրակի օրը իմ աղջկա համերգն է, որին նրանց նույնպես հրավիրել եմ։ Մի խոսքով կփորձեմ ամեն ինչ անել, որ իրենց լիարժեք մարդ ճանաչեն»։
Շնորհակալություն, որ արձագանքեցիք և ըստ արժանվույն օգնություն ցուցաբերեցիք։

Комментариев нет:

Отправить комментарий