Ծայրահեղ ծանր պայմաններում ապրող 23-ամյա Երանուհի
Փանոսյանը
բնակվում
է
Վանաձոր
քաղաքի
Սանկտ
Պետերբուրգի
փողոցի
5/4 - 2-16 տնակում: 5 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել
է
և
այսօր
ապրում
է
իր
3 մանկահասակ
երեխաների
հետ,
որոնցից
երկուսը
ապագա
զինվորներ
են:
Երեխաներից ավագը՝ 7 –ամյա Արմենուհի Փանոսյանը դպրոցական է, սովորում է 2-րդ դասարանում, միջնեկը՝ 5 տարեկան Գրիգորն է, ամենափոքրը՝ 1 տարեկան 7 ամսական
Գոռը:

Երանուհու խոսքով` սկզբում վարձով է ապրել, իսկ այժմյան տնակի տերը տեսնելով, որ հնարավորություն չունի վարձով
ապրելու՝
առաջարկել
է
իր
տնակը:
Տնակն
այնքան
էլ
հարմար
չէ
բնակվելու
համար,
որոշ
հարմարություններ
էլ
Երանուհին
է
ստեղծել
իր
հնարավորության
սահմաններում:
Պատերն
ահավոր
վիճակում
են՝
խոնավությունից
քայքայված
և
միմյանցից
հեռացած,
անընդհատ
ցուրտ
է
ներս
թափանցում:
Սանհանգույցի
ու
ջրի
մասին
խոսելն
ավելորդ
է.
այնպիսի
տնակում
են
ապրում
կարծես
դրսում
լինեն՝
ուղղակի
տանիք
ունեն
գլխներին:
Միակ
օգնությունը
պետությունից
ստացված
նպաստն
է,
որն
այս
ընտանիքի
անթիվ
խնդիրների
համար
հեռու
է
մխիթարանք
համարվելուց:
Իսկ
այդ
գումարն
էլ
աննկարագրելի
ցուրտ
և
խոնավ
տնակում
մի
կերպ
գոյատևելու
համար`
օգտագործած
հոսանքի
համար
վճարելուն
հազիվ
է
բավականացնում:Երանուհու հաշմանդամ մայրն է ժամանակ առ ժամանակ հազիվ հասցրել սննդով օգնել, սակայն այժմ գլխի հիվանդության պատճառով դուրս է եկել աշխատանքից և այսօր նա էլ հնարավորություն չունի օգնության ձեռք մեկնելու դստեր անապահով ընտանիքին: Այսօր երեք հրաշալի բալիկները մայրիկի հետ միասին սոված են քնում և արթնանում, նրանց երազանքներից գլխավորը մի կտոր հաց ուտելն ու տաքուկ անկյունում գոյատևելն է: Երանուհին պատմել է, որ առավել դժվար է, երբ դպրոցական երեխայի խնդիրներն են առաջ գալիս, քանզի գրենական պիտույքների և անհրաժեշտ այլ իրերի համար չի կարողանում հոգալ: Նրանք ունեն սննդի, հագուստի, կոշիկների, գումարի կարիք, որպեսզի վառելափայտ գնի:
Երանուհին՝ դիմելով բարի մարդկանց նշում է , որ անգամ մի կիլոգրամ մակարոնեղենը մեծ օգնություն
կլինի
իր
ընտանիքին:
Նյութի աղբյուրը

Комментариев нет:
Отправить комментарий