Գարնանային այս տոնական օրվա լավագույն նվերը Աննայի զանգն էր։ Աննան շնորհավորում էր «Բարի կամքդ»
նախաձեռնության
բոլոր
աղջիկներին։
Ապա
ուրախությամբ
հայտնեց,
որ
Երևանի
քաղաքապետարանի ու
Շենգավիթի
վարչական
շրջանի համապատասխան բաժնի ներկայացուցիչները զբաղվում
են
փոքրիկ
Ալենի
որդեգրմամբ,
և
շատ
շուտով
Աննայի
երազանքը
կկատարվի՝
Ալենը
կդառնա
իր
օրինական
զավակը։
Այն
մարդն
է
երեխայի
մայրը,
ով
պահում
է,
փայփայում,
հոգ
տանում,
անքուն
գիշերներ
անցկացնում
փոքրիկի
կողքին,
ոչ
թե
նա,
ով
լույս
աշխարհ
է
բերում։
Комментариев нет:
Отправить комментарий