среда, 16 октября 2013 г.

Դավիթ Ավետիսյան




Դավիթ Ավետիսյան – Ծնվել է 1986 թվականին: Ծառայել է ՀՀ ազգային բանակում:Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Աշխատում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնում՝ որպես պետի տեղակալ:  







2013 թվականի հունիսի 7-ից, որպես անկախ նախաձեռնող զբաղվում է բարեգործությամբ, անապահով ընտանիքների երեխաների համար բազմապիսի բարեգործական այցեր կազմակերպելով:


Հայրենասեր է, և հավատացած է, որ  ժողովուրդների մեջ ամենաստոր տարրը անհայրենասիրությունն է:











Կյանքում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. «Մեկին օգնելու համար անպայման չէ լինել ուժեղ և հարուստ,բավական է լինել բարի»:





«Ըստ իս, երբ կյանքիդ առաջին տարիներին եղել ես լեռան ստորոտում և ապա կամաց կամաց բարձրացել քարքարոտ լանջերով, պաշտպանվելով կիզիչ արևից, քամուց ու անձրևից՝ հասնելով լեռան գագաթին, ինքդ պետք է այնպես անես, որ ճակատագրի բերումով այդ ճանապարհն  անցնողները  լինեն ավելի պաշտպանված»:  Դավիթ Ավետիսյան

1 комментарий:

  1. Природа вложила в тебя потребность заботиться о людей нуждающих в помощи и особенно о детях.Спасибо тебе за БАРИ КАМК. Удачи тебе и дай БОГ,что твое большое и доброе сердце, как океан, никогда не замерзал когда сталкнешься с трудностями в в жизненной пути

    ОтветитьУдалить