 |
Էդուարդի բնակարանում
|
Մենք հաճախ մտածում ենք, որ երջանիկ կլինենք,եթե ունենանք
մեր ուզած աշխատանքը, պաշտոնի բարձրացում, շքեղ մեքենա, բայց… արդյոք սրանց մեջ
է մարդկային երջանկությունը: Ինձ համար՝ ո՛չ: Մարդ կարող է իրեն լիովին երջանիկ զգալ, երբ կարողանում
է օգնության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցողին: Այսօր ես, ու այն մարդիկ, ովքեր իրենց
օգնության լուման ունեցան հասարակ ընտանիքի օգնությանը, իսկապես
երջանիկ ենք:
Աստծո օրհնությունը ստանալով Քահանայի կողմից՝ մեր անշահախնդիր
օգնությունը ուղևորվեց դեպի Ողջաբերդ: 14 երեխաներ, որոնց աչքերը
կայծկլտում էին անակնկալից, ուրախությունից կարկամել էին հայրն ու մայրը, «Նման բան,
ով է անում հենց այնպես, առանց շահի,- ասաց 80-ամյա տատիկը,- երկար կյանք ձեզ, երեխե՛ք»: Ամենատարբեր նվերներ,
խաղալիքներ ու հագուստ գրքեր ու տետրեր, սնունդ, իսկ փոքրիկներին ամենից շատ ուրախացրեց հեքիաթի հերոսների ուրախ ելույթը:
 |
| Քահանան օրհնում է 14 երեխաների անունների տառերով պատրաստված տառերը և նարոտները |
Անականկալների հրավառություն տեղի ունեցավ Էդուարդի
ընտանիքում: Մեզանից յուրաքանչյուրը, վայելում է այն բերկրանքը, որ զգաց այդ մարդկանց աչքերից:
Շնորհակալություն, բոլոր- բոլորին, այս օրը լիակատար դարձնելու
համար, իրենց լուման ներդնելու համար:
 |
| Եկեղեցու բակում՝օրհնությունից հետո |
 |
| Մուլտերի հերոսներ, խաղեր, նվերներ |
 |
| Կամավորների օգնությունը |
 |
| Երեխաների անուններով արծաթյա տառեր |
 |
| Յուրաքանչյուրին՝ իր տառը |
 |
| Մայրիկի և տատիկի հետ |
Շնորհակալ եմ բոլորիցդ, հպարտանում եմ ձեզանով: Թե այսօրվա մասնակիցները, թե նրանք, ովքեր չկարողացան միանալ՝ իսկական թիմ էինք: Միայն մի բան կարող եմ ասել՝ «Միասնությունը ուժ է»:
Комментариев нет:
Отправить комментарий