среда, 29 января 2014 г.

Կյանքը աստիճան է

Կյանքում, ցանկացած երևույթ մի նոր դաս է, մի ճանաչողություն ամենատարբեր բնագավառներում: Մարդկային տեսակ կարող ես բացահայտել ամեն օր, ամեն վարկյան՝լավ և վատ կողմերով:
Ինձ ճանաչողները գիտեն, թե կյանքի ինչ ուղի եմ անցել, ինչպիսի պայմաններում եմ ապրել և կյանքում ինձ համար որևիցե մեկից օգնություն չեմ խնդրել: Այսօր շատերի սոցիալական պայմանները միջինից էլ ցածր են, ու նման մարդկանց օգնելու ցանկությունը, պիտանի լինելը ինձ համար դարձել է կյանքի մի նոր շարժիչ:
Գիտեմ մարդիկ, որոնք մի քանի ժամվա ընթացքում կարող են հազարավոր դրամներ ծախսել շվայտ կյանքի վրա, ու դրանից նրանց գրպանը չի դատարկվի:Ցավոք այդպիսի մարդիկ կան նաև իմ շրջապատում: Ինչ էր պահանջվում, մի փոքր օգնություն դրա կարիքը խիստ զգացող մարդկանց: Բայց չէ, այդ պահին նրանց հնարավորությունները կրճատվեցին, կամ էլ անտեսելու տրվեցին բոլոր կոչերը: Ինչ արած, Աստված ձեզ հասնի, հնարավորություններ տա, իսկ ես միայն կասեմ, «Փառք քեզ, Աստվա՛ծ,որ ունեմ հնարավորություն հացս ուրիշի հետ կիսելու»:

Комментариев нет:

Отправить комментарий