суббота, 13 февраля 2016 г.

Բարեգործական այց Ալբերտի ընտանիք

«Բարի կամքդ» նախաձեռնության հերթական բարեգործական այցը։
Այն պահն է,որ խոսքերն ավելորդ են։ Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես կանխորոշված էր։
Ալբերտի տնակի տանիքը այլևս չի կաթի,այն վերանորոգված է,հագուստ,սնունդ,կենցաղային պարագաներ,անհրաժեշտ իրեր։
Փոքրիկները այնպես էին ուրախանում,կարծես հասկանում էին ինչ է կատարվում։Տատիկը անընդհատ շնորհակալություն էր հայտնում՝ իրենց համար մեկ խնդիրը տանիքն էր,որը ցանցի էր նման կաթում էր,տունը լցվում էր ջրով, թրջվում էր փոքրիկների մահճակալների մեջ։ Այժմ ունեն նոր տանիք և անձրևը այլևս վտանգավոր չէ նրանց համար։Ալբերտը ՝ ընտանիքի հայրը, աչքերն անընդհատ կախում էր,չգիտեր ինչ ասեր,որ կողմ գնար,շնորհակալ էր,որ կան մարդիկ,ովքեր մի քանի ժամում իրենց տունը ուրախությամբ լցրեցին։

Օրը հաջողված է. ևս մեկ ընտանիքի հանապազօրյա բեռը մի քիչ թեթևացավ։ Նրանց անհանգստացնող մյուս հարցերը՝ Ալբերտի բժշկական օգնության խնդիրը, տնակի էլեկտրաֆիկացումը, նույնպես կփորձենք լուծել մոտակա օրերում։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ծանոթ,անծանոթ,ընկեր, բարեկամ։Հատկապես ուզում եմ նշել մի քանի մարդու անուն, ովքեր միացան մեզ, սակայն ֆիզիկապես չկարողացան ներկա լինել՝ Արմինե,Ռուզաննա,Վիգեն,Սամվել,Հայկուհի և Լիաննա քույրիկներ,Անժելա,Լուսինե, Գայանե և Լուիզա։
«Բարի կամքդ» նախաձեռնությունը ձեզանով է կայանում։



1 комментарий:

  1. Եթե անհաջող փորձել եք հղիանալ, մի կորցրեք հույսը. կան լուծումներ, որոնք իսկապես աշխատում են։
    Ես անձամբ խորհուրդ եմ տալիս բժիշկ Դոնին։ Նա կատարում է հզոր բեղմնավորման ծեսեր, որոնք օգնել են շատ կանանց հղիանալ ընդամենը 4-6 շաբաթվա ընթացքում, նույնիսկ նրանց, ովքեր լուրջ բեղմնավորման խնդիրների առջև էին կանգնած։
    Ես սա պարզապես չեմ ասում. ես կենդանի վկա եմ։ Երկար ժամանակ պայքարելուց հետո ես վերջապես ստացա իմ դրական արդյունքը, և դա ամբողջությամբ փոխեց իմ կյանքը։
    Նա նաև օգնել է բազմաթիվ կանանց ամբողջ Ռումինիայում, այդ թվում՝ Բուխարեստում, որոնք այժմ երջանիկ հղի են կամ արդեն մայրեր են։
    Նրա WhatsApp-ը. +2347041196471
    dawnacuna314@gmail.com

    ОтветитьУдалить