воскресенье, 28 августа 2016 г.

Միասնությունը ուժ է...

Իր ամբողջ կյանքի ընթացքում, հենց մանկուց սկսած, մարդը ճանաչում է, թե ինչ է լավը և վատը,չարն ու բարին: Բարությունը ուժի, այլ ոչ թե թուլության նշան է: Ուժեղ մարդը դրսևորում է մեծահոգություն, մեծ բարություն: Բարության ամենաբարձր աստիճանը դա, երբ մարդը ոչ մի անձնական նպատակ չի հետապնդում, չի սպասում ո՛չ պարգևատրման, ո՛չ էլ շնորհակալության, այլ բարություն է անում ներքին պահանջմունքով, որովհետև այլ կերպ չի կարող լինել:
«Բարի կամքդ» նախաձեռնողների խումբը բազմիցս է ցուցաբերել բարության իր ներքին պահանջմունքը: Կարևոր է ոչ միայն նյութական աջակցությունը, այլև մարդկային պարզ շփումը, ընկերությունը:

Օրեր առաջ, երբ այցելել էինք ապրիլյան պատերազմի մասնակցից վիրավոր Հայկ Թորոսյանին, որոշեցինք հատուկ նրա համար կազմակերպել ուրախ հանդիպում «Բարի կամքդ» նախաձեռնողների խմբի բոլոր անդամների հետ: Հանդիպումը շատ կարևոր էր, որ նա ծանոթանա, ինտեգրվի,դուրս գա տանից, նոր ընկերներ ձեռք բերի, վերանա այն իրականությունից, որը նրան կյանքի այս փուլում փակուղի է տարել:
Հանդիպման ժամանակ Հայկն իրեն լիարժեք ներառված էր զգում, կատակում էր, զրուցում, հետաքրքիր պատմություններ պատմում: Նրան ուղեկցում էր իր թերապեվտ, ընտանիքի բարեկամ Վահե Հովակիմյանը,ով այսուհետ «Բարի կամքդ» նախաձեռնողներից մեկն է:
Յուրաքանչյուր այսպիսի հանդիպումից, բարեգործական այցելությունից հետո բարության մեր ծառի արմատներն ավելի են խորանում և նոր պտուղներ տալիս:
Շնորհակալություն բոլորին, ովքեր երեկ մեզ հետ էին, շնորհակալություն Հայկին, որ ներկա գտնվեց իր համար կազմակերպած անակնալ հանդիպմանը:

1 комментарий:

  1. Եթե անհաջող փորձել եք հղիանալ, մի կորցրեք հույսը. կան լուծումներ, որոնք իսկապես աշխատում են։
    Ես անձամբ խորհուրդ եմ տալիս բժիշկ Դոնին։ Նա կատարում է հզոր բեղմնավորման ծեսեր, որոնք օգնել են շատ կանանց հղիանալ ընդամենը 4-6 շաբաթվա ընթացքում, նույնիսկ նրանց, ովքեր լուրջ բեղմնավորման խնդիրների առջև էին կանգնած։
    Ես սա պարզապես չեմ ասում. ես կենդանի վկա եմ։ Երկար ժամանակ պայքարելուց հետո ես վերջապես ստացա իմ դրական արդյունքը, և դա ամբողջությամբ փոխեց իմ կյանքը։
    Նա նաև օգնել է բազմաթիվ կանանց ամբողջ Ռումինիայում, այդ թվում՝ Բուխարեստում, որոնք այժմ երջանիկ հղի են կամ արդեն մայրեր են։
    Նրա WhatsApp-ը. +2347041196471
    dawnacuna314@gmail.com

    ОтветитьУдалить