Ինչպես բազմիցս ենք փաստել, «Բարի կամքդ» նախաձեռնության աշխարհագրությունը ընդարձակ է: Մեր նախաձեռնությունը համակիրներ ունի նաև Մերձմոսկովյան Իստռա քաղաքում` ի դեմս Հայ համայնքի ղեկավար Կարուշ Մխիթարյանի և Արթուր Սուքիասյանի: Իստա քաղաքի հայկական համայնքը գումար է հավաքել ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայողներից մեկի բուժման համար:Այսպիսով, մեր նպատակն էր գտնել ապրիլյան պատերազմում վիրավորված, ժամկետային զինծառայողի, ով բացի առողջական խնդիրներից ուներ նաև սոցիալական աջակցության կարիք:Երկար փնտրտուքներից հետո, ընտրեցինք 19 ամյա Հայկ Թորոսյանին: Հայկն ընտանիքի ավագ զավակն է, քույրը 17տարեկան է, եղբայրը դպրոցական (15 տարեկան): Ընտանիքի միակ աշխատողը հայրն է:Հայկը ապրիլյան պատերազմի օրերին ընդամենը երկու ամսվա զորակոչիկ էր՝ առաջին վիրավորներից: Բեկորը անցել էր ունքերի մեջտեղով, խոցել աջ կիսագունդը և կանգ առել ծոծրակի հատվածում:
Ծայրահեղ ծանր վիրավոր զինվորին ուղղաթիռով տեղափոխել են Երևան և անմիջապես սկսել վիրահատությունը: Տղայի վիճակը, ըստ վիրահատող բժշկի, եղել է անհուսալի: Երկարատև վիրահատությունից հետո, բժիշկն ասել է, որ իր ուժերի ներածից էլ առավել է արել, մնում է Հայկի ապրելու ցանկությունն էլ ուժգին լինի, որ դուրս գա անգիտակից վիճակից:Հարկավոր է աղոթել ու աղոթել…Հայոց հողի համար մեռնելու պատրաստ զինվորի ապրելու ցանկությունը ուժգին էր, կյանքի ու մահվան հետ օրեր շարունակ կռիվ տալուց հետո՝ նա գիտակցության եկավ ու նորածնի պես սկսեց նորից ճանաչել աշխարհը, իրեն շրջապատող մարդկանց: Բժիշկներն ասում էին, որ նման վնասվածքից հետո, Հայկը այլևս չի կարողանա քայլել, քանի որ մարմինը կաթվածահար է եղել: Հոսպիտալից Հայկին տեղափոխեցին Կարմիր խաչ կազմակերպության վերականգնողական կենտրոն և ի շնորհիվ բժիշկ Վահե Հովակիմյանի, երկուս ու կես ամսվա ընթացքում անվասյալակին փոխարինեցին հենակները, ապա՝ բռնակը, հետո քայլ առ քայլ նա ազատվեց նաև բռնակից և սկսեց քայլել ինքնուրույն: Բժշկի ջանքերը, ուշադրությունը անգնահատելի են Հայկի ապաքինման
գործում:Տիկին Անահիտն՝ Հայկի մայրն, ասում է, որ այդ օրերին չէին էլ կարող երազել, որ տղան նորից կխոսի, կշարժվի, կքայլի, ուրախ էին միայն,որ կենդանի է ու ապրում էին այդ հույսով: Բայց հիմա ավելի վստահ են, թև առած,գիտեն, որ որդին կարող է վերադառնալ նախկին կյանքին, ճիշտ է դանդաղ, բայց հստակ քայլերով:Հայկն արդեն մեկ ամիս է, ինչ դուրս էր գրվել Կարմիր խաչից և բուժումը դադարեցված էր, բժիշկները տղային հանգիստ էին տվել:Օրեր առաջ, երբ ծանոթանալու համար այցելեցինք Հայկին, տեղեկացանք նրա առողջական վիճակի, խնդիրների մասին, իմացանք, որ առաջիկայում նրան գլխի ևս մեկ վիրահատություն է սպասվում՝ գանգի տրեպանացիա:Հայկի մոտ ախտորոշված է ձախակոմյան հեմիպլեգիա, ճակատային փսիխիկա, գանգի ոսկրերի դեֆեկտ մեծ 20 սմ2-ից: Երեկ էլ՝ մեր այցելության ժամանակ, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք բժիշկների հետ, հանդիպեցինք բժիշկ Վահեին և պայմանավորվեցինք Հայկի հետագա բուժման մանրամասները: Այսօրվանից Հայկը վերսկսել է ֆիզիոթերապիայի բուժումները: Բայց և այնպես, Հայկը դեռ շուրջ երկու տարի տքնաջան պարապմունքներ, վարժություններ, ուղեղի աշխատանքի վերականգնմանն ուղղված բուժումներ պետք է ստանա, որ լիարժեք ապաքինվի:Հայկի ծնողներին վերականգնողական բուժումները կազմակերպելու համար հանձնեցինք 950 000 դրամ: «Բարի կամքդ» նախաձեռնությունը հետևողական կմասնակցի Հայկի հետազոտական, բուժական բոլոր գործընթացներին:Այս երկարաշունչ,բայց հուզական ու դրական լիցքերով պատմության վերջում ուզում ենք շնորհակալություն հայտնել Իստռա քաղաքի հայ համայնքի բնակիչներին համատեղ նախաձեռնության համար:

Եթե անհաջող փորձել եք հղիանալ, մի կորցրեք հույսը. կան լուծումներ, որոնք իսկապես աշխատում են։
ОтветитьУдалитьԵս անձամբ խորհուրդ եմ տալիս բժիշկ Դոնին։ Նա կատարում է հզոր բեղմնավորման ծեսեր, որոնք օգնել են շատ կանանց հղիանալ ընդամենը 4-6 շաբաթվա ընթացքում, նույնիսկ նրանց, ովքեր լուրջ բեղմնավորման խնդիրների առջև էին կանգնած։
Ես սա պարզապես չեմ ասում. ես կենդանի վկա եմ։ Երկար ժամանակ պայքարելուց հետո ես վերջապես ստացա իմ դրական արդյունքը, և դա ամբողջությամբ փոխեց իմ կյանքը։
Նա նաև օգնել է բազմաթիվ կանանց ամբողջ Ռումինիայում, այդ թվում՝ Բուխարեստում, որոնք այժմ երջանիկ հղի են կամ արդեն մայրեր են։
Նրա WhatsApp-ը. +2347041196471
dawnacuna314@gmail.com